ՖՈՏՈ․«Առանց կարծիքս հաշվի առնելու տարան հիվանդանոց». ինչո՞ւ են Հասմիկ Խոջյանին վիրահատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս դերասանուհի Հասմիկ Խոջյանն ինստագրամյան իր միկրոբլոգի էջում հրապարակում էր կատարել, որ իրեն տեղափոխել են հիվանդանոց։ Դերասանուհին իր հրապարակմամբ խուճապ էր առաջացրել հետևորդների և երկրպագուների մոտ։
Արդեն այսօր դերասանունին հրապարակում է կատարել և պատմել, թե ինչու է հայտնվել հիվանդանոցում։

«Բժշկական տերմինները դնում եմ մի կողմ ու «մարդկային լեզվով» նկարագրում եմ եղածը՝ փորձելով հիշել մանրամասները, որովհետև ընթացքում կամ գիտակցություն չեմ ունեցել, կամ էլ ուղեղս ի պաշտպանություն իրեն ջնջել ա որոշ մանրամասներ… գիշերվա ժամին արթնանում եմ որովայնի սուր ցավից…ես ասեմ սուր, բայց դուք պատկերացրեք անմարդկային ցավ, որի պատճառով կարելի ա լաց լինելով արթնանալ, մի քանի րոպե փորձել շարժվել ու չկարողանալ, բայց դե ես չէի մտածում, որ լուրջ բան կա ու չէի ուզում անհանգստացնել… չնայած, երբ եկավ շտապ օգնությունը, զննելուց հետո որոշեց տեղափոխել հիվանդանոց, ստորագրեցի՝ հրաժարվելով տանից դուրս գալ. բա Նարեն հո մենակ չէր մնալու…ցավազրկեցին, գնացին… Ես քնեցի, բայց դրան հաջորդող ժամերի ընթացքում մի քանի րոպեն մեկ անգամ կորցնում էի գիտակցությունս։
Կյանքումս առաջին անգամ իմացա, թե ինչ ասել ա «ուշք գնալ»…խլանում են ականջներդ, թմրում են վերջույթներդ, մարմնիդ ջերմաստիճանը կտրուկ փոփոխվում ա, «ծիտիկները թռչում են» ու մթություն։ Իսկ թե երբ ու ոնց էի ուշքի գալիս, չգիտեմ, բայց իմ զգացողությամբ մի ակմթարթ էր դա տևում…հաջորդ շտապ օգնությունը, երբ հասավ գրեթե ոչինչ չէի ընկալում ու չէի գիտակցում, բայց հրաշալի մարդիկ/մասնագետներ էին…կարծիքս հաշվի չառան ու ուղիղ մոտակա հիվանդանոց։

Իսկ թե ինչու մոտակա (և ոչ ցանկալի հիվանդանոց), որովհետև բժշկի խոսքով այլ, ավելի հեռու հիվանդանոց ինձ «չէր հասցնի տանել»։ Ջերմությունս 35 էր, ճնշումս 70/30. հրաշքով հասանք տեղ ու իմ չարչարանքները շարունակվեցին ևս մի քանի ժամ… ԿՏ հեսազոտությամբ որովայնում տեսան հեղուկ, որոշվեց, որ ելքն անհապաղ վիրահատությունն էր, բայց ֆիքսենք, որ ասել էին մոտ 200 մլ հեղուկ կա։ Մի քանի ժամ առաջ նորից շատ օգնություն կարիք եղավ, որ այդ իրավիճակից դուրս գայի․ այլ իրավիճակ, որտեղ շատերի սխալների պատճառով կարող էի այլ իրավիճակում հայտնվել վիրահատության․․․ Ի դեպ շեշտեմ այն, քանի որ բժիշկներն ու բոլոր բուն մասնագիտական պրոֆեսիոնալները ու դոկտոր Վերոնիկան ուղղակի հրաշք մարդիկ են․․․  ԱՂՈԹՈՒՄ ԵՄ, ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ… »,-ինստագրամյան հրապարակմանը կից գրառել է դերասանուհին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս