Արձագանքելով ԲՀԿ ղեկավարի կոչին՝ ազգությամբ սլովակ եւ բուլղար մի շարք գործարարներ պատրաստակամություն են հայտնել կատարել ներդրումներ մեր երկրում:
«Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանի ուղեկցությամբ օտարերկրյա ներդրողները հանդիպեցին Գագիկ Ծառուկյանի հետ, հայտնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը:
«Եթե որեւէ գործարար ցանկանում է ներդրում անել մեր երկրում, դա միայն պատիվ է բերում մեզ՝ հայերիս: Ես պատրաստ եմ աջակցել օտարերկրյա ներդրողներին, որպեսզի ավելի լավ պատկերացնեն մեր ներդրումային դաշտը, հնարավոր համագործակցության եզրերը: Ցանկացած ներդրողի համար կարեւոր է հստակ երաշխիքների առկայությունը»,-իր խոսքում նշեց ԲՀԿ նախագահը:
Գագիկ Ծառուկյանն առաջարկեց այցելել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող ընկերություններ, օգտագործել իր կապերը, պատրաստակամություն հայտնեց քննարկել ցանկացած հարց ու համատեղ նախագիծ, որից կշահի թե՛ օտարերկրյա ներդրողը, թե՛ Հայաստան պետությունն ու նրա քաղաքացին:
Մանրամասները` տեսանյութում