Ֆինլանդիայի Վանտա քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 8 ըմբիշ էր ներկայացնում:
2009թ-ի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի մրցանակակիր 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն արծաթե մեդալի արժանացավ:
Գերազանց հանդես եկավ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ով եզրափակիչ փուլում 5:0 հաշվով հաղթեց թուրք մարզիկին և Եվրոպայի եռակի չեմպիոն հռչակվեց:
Հիշեցնենք, որ մեր 22-ամյա ըմբիշը մինչ այս Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև 2012 և 2013 թթ-ին, իսկ Լոնդոնի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի է արժանացել:
Մանրամասն ՝ տեսանյութում