ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսից սպասարկվել է մոտ 34 հազարը. Ավանեսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս՝ վճարովի հիմունքներով բաց թողնվող, որից փակված է, այսինքն՝ դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը: Տեսնում եք՝ ինչպիսի ահռելի մեծ թիվ կա, որ բժիշկը դուրս է գրել դեղատոմսը, բուժառուն գնացել է, բայց նրանից չեն պահանջել դեղատոմսը, դեղը վաճառել են, և դեղատոմսը բաց է մնացել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի դիտարկմանը, թե դեղ գնելիս 90 տոկոս դեպքերում մարդը չի ունենում էլեկտրոնային դեղատոմս, դեղատներն էլ ասում են՝ մե՞նք պիտի վարչարարություն իրականացնենք բժիշկների նկատմամբ:

«Բոլոր այն դեպքերում, երբ կա թղթի վրա գրված կամ նշումով, թղթային տարբերակով դեղատոմս, մենք նաև խնդրել ենք, որ մեզ տրամադրեն դրանք, որպեսզի հետագծելիության սկզբունքով գնանք, հասկանանք՝ այնտեղ ինչն է խնդիրը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դեղատների համար էլեկտրոնային դեղատոմս պահանջելը պարտադիր է:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս