![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_2025-02-13_10-46-32.jpg)
«Փահլևան» մոնոներկայացումը հասավ ԱՄՆ։ Դերասան Ռաֆայել Երանոսյանը մեկնում է ԱՄՆ, որտեղ էլ մարտի 14-ին կկայանա «Փահլեվան» մոնո-ներկայացումը։ Դերասանն իր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում հրապարակում է կատարել այդ մասին, որին կից գրել է․
«Դե՜ ինչ, ԱՄՆ-ում բնակվող շատ սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք մարտի 14-ին՝ Փասադենայում»։
Հավելենք, որ Ռաֆայել Երանոսյանը իր մոնո-ներկայացմամբ շրջագայել է Եվրոպայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Լիոնում, Համբուրգում և մի շարք այլ քաղաքներում։
Նշենք, որ 2024 թվականի վերջին «Փահլեվան» ներկայացումը կայացավ դեկտեմբերի 28-ին Բոհեմ Թատրոնում։
Աննա Սրապիոնյան