Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 134 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ից 13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 19, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 18, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության ու սառը զենք կրելու՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, հոգեկան ներգործության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու կեղծ փաստաթղթի՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու և ինքնիրավչության 2-ական, խոշտանգման, դրամանենգության, կաշառակերության, թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու և պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և համակարգչային հափշտակության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար․ 13 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս