![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/55.thumb_.jpg)
ԿԸՀ-ից այսօր՝ փետրվարի 13-ին հաղորդագրություն են տարածել փետրվարի 7-ից 11-ը Վահագն Հովակիմյանի ու նրա խորհրդականի՝ Կոսովո կատարած այցի նպատակի մասին։
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը փետրվարի 7-ից 11-ը գործուղվել են Կոսովոյի Հանրապետություն։
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Կոսովոյի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ փետրվարի 9-ին կայացած Կոսովոյի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու համար»,- նշված է ԿԸՀ հաղորդագրությունում։