ՏԵՍԱՆՅՈՒԹ․Գյումրիի արտոնյալները. ՔՊ-ական Էմմա Պալյանը և ընտանիքի անդամները մենաշնորհել են քաղաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական Էմմա Պալյանն ու ընտանիքի անդամներն իրենց արտոնյալ են զգում Գյումրում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ամուսնուն նշանակել է իրեն հասարակական հիմունքներով օգնական, հետո վերջինս պարզաբանել էր, թե դա արել է, որպեսզի ամուսինն իրեն ԱԺ բերելուց հետո, դրսում չսպասի։ Հայտնել էինք, նաև Գյումրի քաղաքը սպասարկող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների լվացման կետ է բացել։ Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է։

Ի դեպ, երբ 2018-ի իշխանափոխությունից հետո Էմմա Պալյանն էր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի օգնականը, որոշակի դադարից հետո գործուղվեց Ազգային ժողով՝ կրկին որպես Սարուխանյանի օգանական, իսկ 2021 թվականին ՝պատգամավորի մանդատ ստանալուց հետո ԱԺ բերեց ամուսնուն, որպես իր օգնական։ Ապա բերեց եղբորը, ով այժմ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր Էմմա Պալյանի եղբոր՝ Հայկ Պալյանի հայտարարագիրը։ Այսպիսով, ուսումնասիրել էինք Հայկ Պալյանի 2023 թվականի գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիրը, ինչից էլ հասկանում ենք, որ ԱԺ-ից տարեկան 3 մլն 504 հազար դրամ աշխատավարձից կուտակված եկամուտ ունեցող Հայկ Պալյանը 2023 թվականին ձեռք է բերել 25 մլն դրամ արժողությամբ բնակարան։ Բնակարանը, որը միանձնյա սեփականությամբ է ձեռք բերվել, գտնվում է Շիրակի մարզի Գյումրի համայնքում։ 2022 թվականին Հայկ Պալյանը ձեռք է բերել մեքենա՝ 2012 թվականի արտադրության Ford մակնիշի։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,5 մլն դրամ։ Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ։ Մամուլը գրել էր նաև, որ Էմմա Պալյանի եղբայրը գրենական պիտույքների խանութ ունի Գյումրիում, ու ՔՊ-ական պատգամավորը ստիպում է, որ բոլոր դպրոցները եղբոր խանութից առևտուր անեն։ Այսօր, հեղափոխությունից հետո ֆինանսական վիճակը կտրուկ բարելաված, ընտանիքի անդամներին ԱԺ-ում աշխատանքի տեղավորած Էմմա Պալյանը զարմանք է հայտնել՝  հանցագործությո՞ւն է, որ Շիրակի մարզի 146 դպրոցներից իր եղբորը պատկանող գրենական պիտույքների խանութից գնում 7-8 դպրոց գնումներ են անում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս