Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը․ անձնակազմի համալրման գործընթացն իրականացվում է բաց և թափանցիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակվում է Ներքին գործերի նախարարության նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմի համալրման գործընթացը:

ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը համալրվել է․ նշանակված են ռեկտորը և պրոռեկտորները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակավորումներ և գիտական ու կրթական գործունեության հարուստ փորձառություն։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Ռեկտորի պաշտոնում նշանակվել է Մանուկ Մուրադյանը:

Ավարտին է մոտենում նաև նոր հաստիքացուցակով նախատեսված վարչական, ուսումնաօժանդակ և պրոֆեսորադասախոսական հաստիքների համալրման գործընթացը, որն իրականացվում է բաց և թափանցիկ եղանակով։

Հանձնաժողովների կազմում ընդգրկված են ոչ միայն Ներքին գործերի նախարարության, այլև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հոգեբաններ:




Լրահոս