
Ռուսաստանի պետական ծառայությունները, կապի օպերատորները և բանկերը մարդկանց հետ շփվելիս այլևս չեն կարողանա օգտագործել օտարերկրյա մեսենջերներ, ինչը կօգնի կանխել դեպքերը, երբ խաբեբաները նման հաստատությունների աշխատակիցներ են ներկայանում:
Ըստ РИА Новости-ի՝ հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Հանդիպման ընթացքում կառավարության անդամները հեռախոսային և ինտերնետային խարդախությունների դեմ պայքարի հարցեր են քննարկել։
Միշուստինը հայտնել է, որ Նախարարների կաբինետը նման սպառնալիքների կանխմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ է պատրաստել։ Ըստ Միշուստինի՝ դա միջոցառումների համալիր փաթեթ է, որի իրականացումը նախատեսվում է մոտ ապագայում։