![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_5294145163893009718_y.jpg)
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուսների դեմ շինծու գործով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ապօրինի պատանդառվածներին նոր մեղադրանք է ներկայացվել։ Նշվում է, իբր, 1992-2023 թվականներին Ադրբեջանին հասցվել է մոտ 21 մլրդ մանաթի վնաս։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին։
Հիշեցնենք, որ այս կեղծ դատավարությունն ընթանում է ընդդեմ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի: