ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արամ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, ի թիվս այլնի, կրելով գումարտակի սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ գումարտակի նյութական մյուս միջոցների վիճակի եւ անվթարության համար պատասխանատվություն, 2024 թվականի օգոստոս ամսից մինչեւ 2024 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, նույն գումարտակի նյութատեխնիկական ապահովման դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Նվեր Դավիթի Պողոսյանի եւ նույն գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի աջակցման ջոկի հրամանատար, ավագ ենթասպա Գոռ Վալերիկի Ոսկանյանի օժանդակությամբ, յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն փաստացի վստահված, ընդհանուր՝ 598.740 ՀՀ դրամի 1.200 լիտր դիզելային վառելիք:
Նվեր Դավիթի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, 2-րդ հրաձգային գումարտակի նյութապահովման դասակի վարորդ, նույն գումարտակի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Արամ Առաքելյանի դրդմամբ՝ հիշյալ զորամասի պայմանագրային զինծառայող, 2-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի աջակցման ջոկի հրամանատար Գոռ Ոսկանյանի հետ 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, հափշտակել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի՝ ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասում գտնվող ամրացման շրջանի դիզելային ագրեգատի աշխատանքը կազմակերպելու համար նախատեսված եւ ՀՀ ՊՆ զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Արամ՝ Առաքելյանին վստահված ու նույն գումարտակի ավտոհավաքակայանում գտնվող տարածքից թվով 2 հատ 200 լիտրանոց տարաներով, ընդհանուր 400 լիտր տարողությամբ դիզելային վառելիքը ու այն 120.000 ՀՀ դրամ գումարով Խաչիկ բնակավայրի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի աշխարհազորային վաշտի պայմանագրային զինծառայող, շարքային Հրայր Առաքելյանին վաճառելու նպատակով՝ իրեն ամրակցված «Ուրալ 4320» մակնիշի ավտոմեքենայով, Գոռ Ոսկանյանի հետ նույն օրը տեղափոխել են Հրայր Ասատրյանի՝ Խաչիկ, բնակավայրի կենտրոնական փողոցի 8 հասցեում գտնվող առանձնատուն:
Գոռ Վալերիկի Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, 2-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի աջակցման ջոկի հրամանատար, նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Արամ Առաքելյանի դրդմամբ՝ հիշյալ զորամասի պայմանագրային զինծառայող, 2-րդ հրաձգային գումարտակի նյութապահովման դասակի վարորդ Նվեր Պողոսյանի հետ 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, հափշտակել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկի շրջանի դիզելային ագրեգատի աշխատանքը կազմակերպելու համար նախատեսված եւ ՀՀ ՊՆ զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Արամ Առաքելյանին վստահված ու նույն գումարտակի ավտոհավաքակայանում գտնվող տարածքից թվով 2 հատ 200 լիտրանոց տարաներով, ընդհանուր՝ 400 լիտր տարողությամբ դիզելային վառելիքն ու այն 120.000 ՀՀ դրամ գումարով Խաչիկ բնակավայրի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի աշխարհազորային վաշտի պայմանագրային զինծառայող, շարքային Հրայր Առաքելյանին վաճառելու նպատակով՝ Նվեր Պողոսյանին ամրակցված «Ուրալ 4320» մակնիշի ավտոմեքենայով, վերջինիս հետ նույն օրը տեղափոխել են Հրայր Ասատրյանի՝ Խաչիկ բնակավայրի Կենտրոնական փողոցի 8 հասցեում գտնվող առանձնատուն:
Հրայր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի աշխարհազորային վաշտի պայմանագրային զինծառայող, շահադիտական նպատակներից ելնելով, այն է՝ շուկայական արժեքից ցածր արժեքով դիզելային վառելիք գնելու նպատակով, 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, նախապես չխոստացված պայմաններում, 120.000 ՀՀ դրամ գումարով ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված, այն է՝ նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Արամ Առաքելյանին վստահված ու նույն զորամասի զինծառայողներ Նվեր Պողոսյանի ու Գոռ Ոսկանյանի օժանդակությամբ Արամ Առաքելյանի կողմից հափշտակված Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի՝ ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասում գտնվող ամրացման շրջանի դիզելային ագրեգատի աշխատանքը կազմակերպելու համար նախատեսված թվով 2 հատ 200 լիտրանոց տարաներով, ընդհանուր 400 լիտր տարողությամբ դիզելային վառելիքը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՊԵՏՔ Է ԵՐԿԻՐԸ ՄԱՔՐԵՆՔ». ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԻ ՀԱՅՐ
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարանում տեւական ժամանակ է՝ հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողները, ինչպես նաեւ վկաները, իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, եւ զորամասի այլ պաշտոնյաներ։
Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 376 հոդվածի 3-րդ մասով:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։
ArmLur.am-ը զրուցել է «Քիմիկների» զորամասում անհետ կորած զինվոր Ալբերտ Մելքոնյանի հոր՝ Մելիք Մելքոնյանի հետ։
Ըստ նրա՝ պետք է հեղափոխություն անել, որպեսզի երկիրը մաքրեն իշխանություններից։
«Խաղաղություն չի լինի, թուրքեր հետ երբեք չի կարելի է խաղաղությունից խոսել։ Պետք է երկիրը մաքրենք էս ժեխերից։ Դատական նիստը շատ երկար է տեւում։ Աբազյանը հանդիպել է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության-ի տնօրենի հետ, իրենք խոսակցություն են ունեցել, բայց մեզ ոչ մի բան չեն տեղեկացնում», – ասել է նա։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ























