
Այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցավ «Հավաքական Արևմուտքի հուղարկավորությունը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։
«Հավաքական Արևմուտքն այլևս գոյություն չունի։ Ահա այսպես կարելի է բնութագրել դեռևս չավարտված, բայց արդեն ձախողված Մյունխենի անվտանգության համաժողովի արդյունքը», – նշել է Կոսաչովը։
Հիշեցնենք, երեկ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսն իր խոսքում իր խոսքում քննադատության էր ենթարկել եվրոպական երկրների առաջնորդներին նրանց վարած քաղաքակնան, երկակդի ստանդարտների և ժողովրդավարական սկզբունքներից նահանջնելու հարցերում: