
Կարմիր խաչի աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նշվում է, որ ԿԽՄԿ աշխատակիցները առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ և հնարավորություն են տվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։