
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը՝ ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, այցելել են Վազաշենի միջնակարգ դպրոց՝ հանդիպելու աշակերտների և ուսուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է EUMA ծրագիրը, դրա գործունեությունը և նպատակը, ինչպես նաև խոսել են Եվրոպական միության հիմնարար արժեքների մասին։ Աշակերտներն ու ուսուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ԵՄ առաքելության դերին Հայաստանում և դրա նշանակությանը։
Հանդիպումն ավարտվել է ակտիվ և բովանդակալից հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ քննարկվել են տարբեր հարցեր՝ տարածաշրջանային անվտանգությունից մինչև կրթական ու միջազգային համագործակցության հեռանկարներ։