
Սոցցանցերի էջերում Սելենա Գոմեսին շարունակում են բուլլինգի ենթարկել։
Իհարկե այս ամենը երկրպագուների շրջանում մեծ դժգոհություն ու բարկություն է առաջացրել։
Սելենային բուլլինգի ենթարկելու փաստը չի վրիպել նաև ամերիկացի դերասան Թեյլոր Լոնթերի աչքից։
Բանն այն է, որ Գոմեսը որոշ ժամանակ առաջ հավաքել էր քաշ՝ գիրացել էր, սակայն հիմա նիհարել է։ Թվում է, թե ամեն բան նորմալ է, չկա ոչ մի տարօրինակ բան, սակայն շատերը մեղադրում են երգչուհուն, որ նիհարելու համար օգտագործել է օզեմպիկ տեսակի դեղամիջոց։
Նշենք, որ օզեմպիկ դեղամիջոցը նախատեսված է շաքարային դիաբետ ունեցողների համար, որն օգտագործելուց հետո նկատվում է քաշի փոփոխություն։
Ամերիկացի դերասանն իր ինստագրամյան միկրոբլոգի սթորիների բաժնում անդրադառնալով թեմային ասել է, որ այս աշխարհը լի է չարությամբ ու ատելությամբ։
Հեյթերներին անդրադառնալով դերասանն ասել է, որ բոլորին չես կարող գոհացնել և պարտավոր էլ չես գոհացնել։
«Ամենօրյա հիշեցում՝ մի մոռացեք ինչքան գեղեցիկ եք դուք ատաքնապես և ներքուստ։ Եվ եղեք մի փոքր լավը ու բարի»,- սթորի բաժնում գրել է Թեյլոր Լոնթերը։
Աննա Սրապիոնյան