
Երեկ ամբողջ համացանցը ցնցեց «Օսկար» մրցանակաբաշխությունը, որում «Անորա» ֆիլմը նվաճել է միանգամից 5 օսկարե արձանիկ։
Իհարկե այս ամենը աժիոտաժ չէր առաջացնի, եթե ֆիլմում նկարահանված չլինեին հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը։
Ի սկզբանե ֆիլմը Օսկարի մրցանակաբաշխությանը նոմինացված է եղել 7 մրցանակի, սակայն ինչպես արդեն հայտնեցինք՝ արժանացել է 5-ին։
Ֆիլմը արժանացել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգին և ստացել օսկարե հայտնի ոսկեզօծ արձանիկին։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Շոն Բեյքերը «Անորա» ֆիլմի համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Մայքի Մեդիսոնը։ Ֆիլմն արժանացել է օսկարե արձանիկի նաև «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։
Ֆիլմի էկրաններ բարձրանալուց ի վեր ինոքննադատները բաժանվել են երկու մասի․ մի մասը ֆիլմը համարում է ուսուցողական, զարգացնող և բարոյախրատական, իսկ մի մասն էլ այն համարում է դասական հիմարություն, դեգրադացնող ֆիլմ։
Ըստ կինոքննադատների՝ մրցանակներից «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերը անիմաստ են, քանի որ այս անվանակարգերով էլ ավելի է արժեվորվում ֆիլմը։
Իհարկե ամեն ոք ունի իր կարծիքը, որը բնական է։ ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչի մասին է ֆիլմը, ինչ է այն իրենից ներկայացնում։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2021 թվականի մայիսի 21-ին՝ Կաննի կինոփառատոնում։ Ավելի ուշ Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղի»։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին մարմնավաճառ Էնին, նույն ինքը Անորան՝ ամուսնանում է ռուս օլիգարխի որդու՝ Իվան Զախարովի հետ։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, իրենց որդու ընտրած կողակցի մասին, հապճեպ գալիս են Նյու Յորք՝ ամեն բան կարգավորելու։
Ֆիլմում Վաչե Թովմասյանը Գառնիկի, իսկ Կարեն Կարագուլյանը Թորոսի դերում են։
Կան կարծիքներ, որ ֆիլմում հայերի կերպարը շատ թյուր և սխալ ձևով է ներկայացված և նման կերպ ներկայացնելուց հետո էլ հայ ազգի մասին առաջանում է հակասական կարծիք ու պատկերացնում։
Ինչո՞ւ հայ հանդիսատեսի, կինոսերի կողմից ֆիլմը չարժանացավ այնպիսի հիացմունքի և մեծարումների այնպես, ինչպես օրինակ՝ ամերիկյան հանդիսատեսի կողմից։
Կան շատ տարբերակներ, որոնցից առաջինը կարելի է նշել ազգային մտածելակերպը, երկրորդ հերթին, հավանաբար, բաց տեսարաններն ու մարմնավաճառի առկայության հանգամանքը։
Այնուամենայնիվ, մինչ այս պահը ֆիլմն ակտիվորեն քննարկվում, քննադատվում ու քարկոծվում է։
Հարկ է նշել, որ ֆիլմի յուրաքանչյուր հաղթանակ վայելել են դերասանները, իրենց տպավորություններով կիսվել սթորիներ բաժնում։
Վաչե Թովմասյանն իր ինստագրամյան միկրոբլոգի էջում ամեն «Օսկար» մրցանակ ստանալուց լուսանկար է հրապարակել Կարեն Կարագուլյանի հետ, և ստանալով 5-րդ արձանիկը նշել է, որ տուն են տանում 5 օսկար։ Դերասանների ոգեվորությունն այնքան մեծ է, որ անգամ լողավազան գնացել են մրցանակներով։
Նշենք, որ ֆիլմի ռեյտինգը տարբեր կինոդիտման հարթակներում հասնում է 7-ի։
Աննա Սրապիոնյան