Armenian text to speach

ԵՄ-ն չի ճանաչում Պաղեստինի սահմանների փոփոխությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԵՄ-ն չի ճանաչում Գազայի հատվածում կամ Պաղեստինի այլ տարածքներում ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների որևէ փոփոխություն: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացման ժամանակ, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։

«Եվրամիությունը չի ճանաչում սահմանային փոփոխություններ Գազայի հատվածում կամ այլ տարածաշրջանային գոտիներում՝ ՄԱԿ-ի բանաձևերին լիովին համապատասխան», -ասել է Կոստան։

Նա կոչ է արել բոլոր կողմերին իրականացնել զինադադարը և ապահովել Պաղեստին մարդասիրական օգնության առաքումը։ Նա խոստացել է, որ ԵՄ-ն «առանցքային դեր կխաղա Գազայում կառավարման վերականգնմանն աջակցելու գործում», ինչպես նաև կաջակցի ցանկացած դիվանագիտական ​​ջանքերի՝ ուղղված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելուն։




Լրահոս