ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես գողականների հետ ինչ գործ ունեմ․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ գողականներին պատժելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի՝ Հայաստանի Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունից պարզ դարձավ Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական ձախողման մասին․ այսպես ասած՝ օրենքով գողերի դեմ պայքարը չի հաջողվում։

Ըստ նախարար Սարգսյանի՝ «քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացուցի վերածելու մասով, որովհետև շատ հաճախ կարող են լինել այնպիսի օպերատիվ տվյալներ, որոնք, այո, կարող են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին վկայել, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, որտեղ պետք է քրեական հետապնդում հարուցվի, այստեղ շատ կարևոր է տվյալը վերածել ապացույցի, որը փաստացի չի ստացվում»։

Այսինքն՝ նախարարը հրապարակավ խոստովանեց այն, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե օրենքի ընդունումից՝ 2020 թվականի սեպեմբերից սկսած ինչպես պետք է քննիչներն ու դատախազները, ապա նաև դատարանը, ապացուցեն ով է օրենքով գողը, ինչպես է դարձել, կամ ով է ուզում դառնալ օրենով գող։ Հիմա՝ 5 տարի անց, ՆԳ նոր նախարարը հայտարարեց, որ քրեական ենթամշակույթին վերաբերող օրենսդրական կարգավորման մեջ պետք է կատարեն որոշակի փոփոխություններ, որպեսզի կարողանան նաև կարգավիճակն ունենալն ինքնին դիտարկել քրեական պատասխանատվության առարկա։

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված կարգավիճակ ստանալու, տալու և պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը և ունենալն ինքնին չի դիտարկվում որպես քրեական հանցագործություն։ Այսինքն՝ իրավապահները հիմա էլ պետք է ապացուցեն՝ ով է, այսպես ասած, օրենքով գողը։

Թե ինչպես պետք է ապացուցեն, նախարարը չի մանրամասնել՝ միայն ասելով, թե համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը առաջիկա օրերին կհանրայնացվի։ Այս հայտարարությունից անցել է 22 օր, բայց նախագծից ԱԺ ՔՊ-ական պատգամավորները դեռ տեղյակ չեն։

Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան։




Լրահոս