
«Ես այնքան եմ ռադիկալ տրամադրված, որ խորհրդակցության ժամանակ, երբ որոշ կարգավորումների մասին ասել եմ, որ առաջարկում եմ էսպես անել, ասել են, որ կարող է ոլորտը փակվի, ընդհուպ ասել եմ՝ թող փակվի, որովհետև եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյուս կողմում՝ ոլորտը, թող այդպես լինի:
Բայց մյուս կողմից էլ քննարկման ընթացքում հասկացել եմ, որ դեռ կա ճանապարհ, որով կարելի է առաջ շարժվել, և որոշել ենք այդ ճանապարհով առաջ շարժվել»,- այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ խաղադրույքների ոլորտի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։