
Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ, սեփական դիմումի համաձայն ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, սակայն գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշվում է, որ գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Կիրակոսյանը դիմում գրել է դեռ մարտի 1-ին, սակայն Նիկոլ Փաշինյանն այն չի ստորագրում։ Հարկ է նշել, որ սա Կիրակոսյանին թվով 5-րդ դիմումն է, որը չի ստորագրվում։
Պատճառը Ադրբեջանի պահանջով ՀՀ հայցերը միջազգային դատարաններից հետ վերցնելու գործընթացն է։