Բաքվում շինծու դատական նիստում ցուցմունք է տվել Արկադի Ղուկասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի նախկին նախարար Արկադի Ղուկասյանը պատասխանել է պետական ​​մեղադրողների հարցերին։ Դատախազը նրան հարցրել է՝  արդյո՞ք համաձայն է «Մեծ Հայաստանի» գաղափարախոսության հետ։ Ի պատասխան՝ Ղուկասյանն այդ միտքը հեքիաթ է անվանել։ «Վաղուց չեմ հավատում հեքիաթներին։
«Մեծ Հայաստանի» գաղափարը հեքիաթ է, ուտոպիա։ Ես ապրում եմ իրական կյանքով, երբեք դրան լուրջ չեմ վերաբերվել»,- ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ ասել է նա։ Հիշեցնենք, որ մարտի 6-ին տեղի ունեցած նախորդ նիստում Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, Արցախի ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև մյուս գերիներից Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մատրոսյանը, Լևոն Բալայանը և Մադաթ Բաբայանը ցուցմունքներ էին տվել։




Լրահոս