Լուկաշենկոն հայտարարել է ՌԴ-ի հետ միասնական խորհրդարանի անցնելու պատրաստակամության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ու Բելառուսը կարող են անցնել միասնական խորհրդարանի, եթե Մինսկն ու Մոսկվան պատրաստ լինեն դրան: Այս մասին մարտի 14-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Դաշնային խորհրդում ելույթում։

«Միգուցե, մենք նաև անցնենք միասնական խորհրդարանի, եթե պատրաստ լինենք դրան», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բելառուսի ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ Մարտի 13-ին նա հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հայտարարել էր, որ Լուկաշենկոն մարտի 14-ին հագեցած աշխատանքային օր կունենա Մոսկվայում, այդ թվում՝ ելույթ կունենա Դաշնային խորհրդում։




Լրահոս