Ինչու է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնելու թռիչքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armenian Airlines-ը՝ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը, հայտարարություն է տարածել, որ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության մամուլի քարտուղար Դիաննա Կարապետյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դադար վերցնելը անհրաժեշտ է, քանի որ պետք է թարմացվի ավիապարկը։

««Հայկական ավիաուղիներ» ինքնաթիռային  պարկի թարմացմամբ պայմանավորված, քանի որ որոշել ենք նոր ինքնաթիռներ ձեռք բերել, որոշակի ժամանակով մենք դադարեցնում ենք թռիչքները, քանի որ հասկանալի է, որ այս ինքնաթիռները պետք է գնան, նոր ինքնաթիռներ գան։ Այս ընթացքում, ցավոք, թռիչքներ չենք կարողանա իրականացել։ Սա կարևոր է ավիաընկերության զարգացման համար, քանի որ մեր ուղղություններն էլ են ընդլայվելու։ Նաև մեծացել է հոսքը, նոր ինքնաթիռներն անհրաժեշտ են ուղևորներին բավարարելու համար»։

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցիչը նշեց նաև, որ դադարի պատճառներից մեկը ինքնաթիռի մոդելի փոփոխությունն է։

«Քանի որ հնարավոր է ինքնաթիռի մոդելի փոփոխություն, անհրաժեշտ է դադարեցնել առկա ինքնաթիռների թռիչքը»,- ասաց Դիաննա Կարապետյանը։

Ներկայումս ավիաընկերությունները աշխատում են մեկ տիպի ինքնաթիռներով, դա կլինի Boeing կամ Airbus կամ այլ հստակ մոդել։ Այս պահին տեսակի փոփոխման վերաբերյալ բանակցություններ են ընթանում, որ ավելի հարմարավետ և թարմ լինեն, սրա պատճառով ստիպված ենք գնալ դադարի։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ներկայումս առկա օդանավերը վերադարձվելու են, քանի որ դրանք ձեռք են բերվել լիզինգով, դրանք Airbus 321 տեսակի օդանավեր են։

«Հայկական ավիաուղիները» բանակցություններ է իրականացնում ավիապարկի թարմացման վերաբերյալ։

Էմմա Միքայելյան




Լրահոս