
Մարտի 19, տարվա 78-րդ (նահանջ տարիներին՝ 79-րդ) օրն է։ Մարտի 19-ին հիմնադրվել է Երևակ ամսագիրը։ Տարվա ավարտին մնում է 287 օր։
Ծնունդներ
1601 – Ալոնսո Կանո, իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ։
1769 – Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիո, քանդակագործ։
1813 – Դավիթ Լիվինգստոն, շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը (մ. 1873)։
1879 – Արամ Մանուկյան, Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, ներքին գործերի նախարար:
1913 – Մառի Աթմաճյան, բանաստեղծուհի։
1921 – Հերի Բաբասին (Harry Babasin), հայկական ծագումով ամերիկացի ջազային երաժիշտ։
1928 – Վարդուհի Վարդերեսյան, հայ ճանաչված դերասանուհի (մ․ 2015)։
1955 – Բրյուս Ուիլիս, ամերիկացի հանրաճանաչ դերասան։
1970 – Ֆեռնանդես Աբելարդո, սպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։
1979 – Դիեգո Ֆորլան, ուրուգվայցի ֆուտբոլիստ։
1983 – Արամ Պաչյան, հայ ժամանակակից արձակագիր։
1995 – Էկտոր Բելիերին, իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Մահեր
235 – Ալեքսանդր Սևերոս, Հռոմի կայսր (22)-235), Սևերոսների հարստության վերջին շառավիղը։
1925 – Նարիման Նարիմանով, խորհրդային պետական և կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։
1961 – Էդգար Տեր-Ղազարյան, հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1960)։
1986 – Սուրեն Աղաբաբյան, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ծ. 1922)։
1993 – Ժորժ Կառվարենց, ֆրանսահայ կոմպոզիտոր։
Տոներ
Հաճախորդի միջազգային օր