Ավստրալիայի բնակիչը, որը փորձել է հավաքել Մենդելեևի պարբերական աղյուսակի բոլոր տարրերը, մեղադրվում է միջուկային զենքի չտարածման մասին իր երկրի օրենքները խախտելու համար. վերջինս փորձել է առցանց հարթակում պլուտոնիումի նմուշ պատվիրել: Այժմ տղամարդուն սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Ինչպես գրում է Oddity Central-ը, 2023 թվականի օգոստոսին 24-ամյա Էմանուել Լիդենը ձերբակալվել է Սիդնեյում իր ծնողների տանը՝ խոշոր գործողության ընթացքում, որին մասնակցում էին Ավստրալիայի սահմանային ուժերի աշխատակիցներ, հրշեջները, ոստիկաններ և բուժաշխատողներ: Նա մեղավոր է ճանաչվել միջուկային զենքի չտարածման մասին օրենքները խախտելու համար:
Սակայն նրա փաստաբանը պնդում է, որ Լիդենը մոլագար կամ խելագար գիտնական չէ, որը չարամիտ նպատակներ ունի, այլ «գիտության նվիրյալ է», որի նպատակն էր հավաքել պարբերական աղյուսակի բոլոր տարրերը:
Նրա գործով վճիռը հրապարակվելու է ապրիլի 11-ին:























