Շախմատի կանանց հավաքականի անդամն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո:

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Աննա Սարգսյանը ներկայացված է որպես ԱՄՆ ներկայացուցիչ:

Վարկանիշային նոր աղյուսակում Աննա Սարգսյանը 92-րդն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից հեռացել էր նաև աշխարհի գավաթի խաղարկության, Համաշխարհային Օլիմպիադայի ու աշխարհի թիմային առաջնության հաղթող Լևոն Արոնյանը:




Լրահոս