Ցավոք, մեր երկրները բազմիցս դարձել են արտաքին ուժերի երկակի ստանդարտների և ներքին գործերին միջամտության թիրախ։ Չնայած բազմաթիվ ջանքերին՝ մենք վճռականորեն վերացնում ենք այդ սպառնալիքները՝ ապահովելով տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ։
«Ոչ մի երրորդ երկիր կամ կազմակերպություն մեզանից լավ չի կարող իմանալ, թե ինչն է լավ մեր ժողովուրդների համար: Ես ուրախ եմ, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցությունը ընդհանուր շահերի պաշտպանության հարցում ակտիվացել է»,- հավելել է նա:
Անի Վարդանյան























































































