«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինը խոսել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի դիմակայության մասին՝ ընդգծելով փարիզյան թիմի ներուժը:
«Հիասթափված ենք, բայց նաև՝ հպարտ մեր թիմով ու երկրպագուներով: Երկար ճանապարհ անցանք ու մոտ էինք ավելի հեռուն գնալուն: Պետք է հպարտ լինենք, որ կարողացանք փոխել իրավիճակն աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ խաղում ու մինչև վերջ պայքարեցինք:
Ես երբեք չեմ խաղացել «Ռեալի» կամ «Բարսելոնայի» դեմ, հետևաբար ՊՍԺ-ն ամենաուժեղ թիմն է, որի դեմ երբևէ խաղացել եմ»,- ասել է շոտլանդացին:
Առաջին խաղում հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվելուց հետո «Ասթոն Վիլան» Բիրմինգհեմում ՊՍԺ-ին հաղթել էր 3-2 հաշվով և դուրս մնացել պայքարից:





























