Armenian text to speach

Մարկ Տվենի հիշատակի օրն է․ որո՞նք են գրողի հայտնի մտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 21-ը ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկի՝ Մարկ Տվենի հիշատակի օրն է։

20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։

Մարկ Տվենը մեծ գումարներ էր վաստակում իր երկերի ու դասախոսությունների շնորհիվ, սակայն նա ներդրումներ էր կատարում այնպիսի ձեռնարկություններում, որոնք անհաջողություն էին կրում՝ կորցնելով մեծ գումարներ. մասնավորապես հայտնի է Paige Compositor մեխանիկական տողաշար մեքենայի անհաջողությունը, որի պատճառը նրա բարդությունն ու անճշտությունն էր։ Այդ անհաջողությունների պատճառով Մարկ Տվենը ստիպված է եղել հայտարարվել սնանկ, սակայն ֆինանսական խնդիրները հաղթահարել կարողացել է միայն Հենրի Հաթլիստոն Ռոջերսի օգնության շնորհիվ։ Նա նախընտրել է վճարել սնանկությունից առաջ ունեցած իր բոլոր պարտքերը, թեև իրավաբանական առումով նման պարտավորություն չի ունեցել։

ArmLur.am-ը ներկայացնում է Տվենի հայտնի մտքերից մի քանիսը։

1․ Չի կարելի հիմնվել աչքերի վրա, եթե կենտրոնացած է երևակայությունը:

2․ Որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես քո սեփական դրախտում: Միթե՞ դուք մտածում էիք, որ նույն դրախտը կարող է գոհացնել տարբեր մարդկանց, առանց բացառության:

3․ Նա, ով լավ գրքեր չի կարդում՝ որևէ առավելություն չունի նրանից, ով գիրք ընդհանրապես չի կարդում:

4․ Դասականը՝ դա այն է, որ յուրաքանչյուրը գտնում է, որ արժի կարդալ, բայց ոչ ոք չի կարդում։

5․ Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց սովորաբար այդ ժամանակ մարդը նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչինչ չի լսում:

6․ Եկեք ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործը ափսոսա, երբ մենք մահանանք:

7․ Առողջությունը պահպանելու միակ միջոցը՝ դա ուտել կերակուր, որը չես ուզում, խմել այն, ինչ չես սիրում, անել այն, ինչ դուրդ չի գալիս:

8․ Պեսիմիզմը՝ դա ընդամենը բառ է, որով թույլ նյարդեր ունեցողները անվանում են իմաստությանը:

9․ Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ՝ ահա իդեալական կյանքը:

10․ Բավական է խոսք տալ, որ այսինչ բանը չես անի, ու անմիջապես սկսում ես ուզել դա:

Աննա Սրապիոնյան




Լրահոս