Գնաճի տեմպը բավական արագ է բարձրանում։ Բավական երկար ժամանակ ցածր գնաճային միջավայրից հետո գների աճի տեմպն արագորեն մեծանում է՝ մարտին հասնելով 3.3%-ի։
Ըստ «Լույս» հիմնադրամի, այդ պայմաններում կենտրոնական բանկն արդեն իսկ դադարեցրել է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը։ Գնաճի հետագա արագացումը, տնտեսական աճի դանդաղման պայմաններում, կարող է բացասաբար ազդել բնակչության կենսամակարդակի վրա։
Էմմա Միքայելյան

























































































