Armenian text to speach

Այսօր Ստամբուլում կկայանան ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունների եռակողմ հանդիպումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ստամբուլում ընթացող ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունների շրջանակներում այսօր կկայանան Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի, ինչպես նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումները։

Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ հանդիպումը տեղի կունենա ժամը 10:45-ին նախագահական Դոլմաբահչեի նստավայրում, հայտնում է Anadolu գործակալությանը։

Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում՝ ժամը 12:30-ին:

Հանդիպումներին կմասնակցեն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ԱՄՆ պատվիրակությունը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, Ուկրաինայի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, և Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ։

Ուկրաինայի պատվիրակությունը, որը գլխավորում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, հանդիպումներ է ունենալու Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ պաշտոնյաների հետ։

Անի Վարդանյան




Լրահոս