Կրիստին, Գևորգը, Էլիզը, Դիանա Տորրեսը, Մոնիկան, Հասմիկ Խոջոյանը, Մաշ Քարամյանը և մի շարք այլ հայտնի բլոգերներ մասնակցում են Արամ Մելիքյանի կազմակերպած «Squid Game»-ին՝ ներկայացված նոր նախագծում։
Ինստագրամում տարածված տեսանյութերում բլոգերները հանդես են գալիս միանման համազգեստներով ու հատուկ համարներով՝ ինչպես հայտնի սերիալում։
Տեսագրություններից երևում է, որ խաղը կազմակերպված է բարձր մակարդակով՝ պահպանելով օրիգինալ խաղի մթնոլորտն ու մրցակցային ոգին։


























