Այսօր ԱԺ նախագահի թեկնածու Սամվել Նիկոյանը խորհրդարանի նախագահի ընտրությունների ժամանակ պատասխանեց լրագրողների հարցին, թե արդյո՞ք ընտրվելուց հետո Նիկոյանը կհեշտացնի լրագրողների մուտքը ԱԺ, իսկ օթյակների ապակիները կհանի: Ապակիները հանելու անհրաժեշտություն Նիկոյանը չտեսավ, բայց լրագրողներին խոստացավ շարունակել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ավանդույթը` լրագրողներին խաշի հրավիրելով: “”Չեմ մասնակցել այդ միջացառմանը: Խաշի սիրահարնե՞ր եք, կփորձեմ շարունակել””,-ընդգծեց նա:
Սամվել Նիկոյանը լրագրողներին հրավիրում է խաշի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ