Ուղիղ կապի ժամանակ քաղաքացիները բողոքել են ոստիկանների ապօրինություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության կազմակերպած հերթական “Ուղիղ կապի” ընթացքում քաղաքացիները բողոքել են ոստիկանության ծառայողների անօրինական գործողություններից, մասնավորապես, ոստիկանների կողմից ոչ օբյեկտիվ քննություն կատարելուց, ոչ հարգալից վարքագծից, ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելուց եւ այլն: Ընդհանուր առմամբ հնչել է 37 հարց: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am –ին հայտնում են, որ “Ուղիղ կապի” ընթացքում մեկ քաղաքացուց ընդունվել է հաղորդում հանցագործության մասին, երեք հեռախոսազանգի վերաբերյալ գրություններ են ուղարկվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ` ստուգումներ կատարելու եւ արդյունքների մասին ոստիկանության շտաբ հայտնելու համար, իսկ տասներկու հեռախոսազանգերով կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նախկինում եւս ոստիկանությունում ստացվել են նույնաբովանդակ դիմումներ, որոնցով ժամանակին, ըստ սահմանված կարգի, տրվել են գրավոր պատասխաններ: Նշված տասներկու քաղաքացիներին հեռախոսով կրկին հիշեցվել են պատասխանները. նրանցից վեցը ցանկացել է ընդունելություն ՀՀ ոստիկանության ղեկավարության մոտ, տասներեք հեռախոսազանգի առնչությամբ քաղաքացիներին տրվել են պարզաբանումներ` հետաքննության եւ նախաքննության մարմինների որոշումների եւ դատական ակտերի բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ: “Ուղիղ կապի” ընթացքում հնչած մի շարք հարցերով կատարվող ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ քաղաքացիները օրենքով սահմանված կարգով կստանան պատասխաններ:




Լրահոս