Մայիսի 14-ին տեղացած հորդ անձրևներից, կարկուտից ու սելավներից մեծ վնաս են կրել Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշենի բնակիչները:
ArmLur.am-ի նկարահանող խումբն այցելել էր Քաղցրաշեն՝ տեղում արձանագրել բնակիչներին պատճառված վնասը և զրուցել համայնքի ղեկավար Աշոտ Խալաթյանի հետ։ ArmLur.am -ի հետ զրույցում նշել է, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոստացել է փոխհատուցում տրամադրել գյուղացիներին:
Գրեթե մեկ ամիս է անցել, բայց դեռ Էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցում չի տրամադրել կարկուտից տուժած գյուղացիներին: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Քաղցրաշենի համայնքապետ Աշոտ Խալաթյանի հետ, որ նշեց հետևյալը.
Անցած շաբաթ ենք դեռ հաշվարկ արել և ուղարկել մեր խոշորացված համայնքին, որտեղից էլ պիտի ուղարկվի էկոնոմիկայի նախարարին: Տարբեր ժողովների ժամանակ տեղի ունեցած քննարկումներից հասկացել ենք, որ անհրաժեշտաբար աջակցություն լինելու է»,- ասաց համայնքապետ Աշոտ Խալաթյանը:
«Միջինացված վնասի չափը չենք ներկայացրել, այլ ամեն գյուղացու պատճառված վնասն ենք արձանագրել, որը տարբեր մարդկանց մոտ տարբեր է եղել. 30 տոկոս, 50, 80 և ավել: Կարող եմ ասել, որ մեր գյուղին պատկանող հողատարածքից վնասվել է 360 հա հողատարածք»:
Նանիկ Աղասյան























































































