Armenian text to speach

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարվել է ստորագրել Ռուսաստանին դատապարտող փաստաթուղթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չի ստորագրել Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա գագաթնաժողովի հռչակագիրը, որը տեղի է ունեցել հունիսի 11-ին Օդեսայում։

Հարավարևելյան Եվրոպայի երկրների ղեկավարները դատապարտել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված դաժան և ագրեսիվ պատերազմը»,- ասվում է հռչակագրում։

Երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը Ուկրաինային և նրա ժողովրդին համապարփակ և երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Նրանք նաև կոչ են արել բոլոր երկրներին զերծ մնալ Ռուսաստանի ռազմական ջանքերին նյութական կամ այլ օգնություն ցուցաբերելուց։ Հռչակագիրը ստորագրել են Ռումինիայի նոր նախագահ Նիկուշոր Դանը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Բուլղարիայի, Խորվաթիայի, Հունաստանի վարչապետները, բալկանյան այլ երկրների ներկայացուցիչներ։

Սակայն համատեղ հայտարարությունը Սերբիայի նախագահը չի ստորագրել։ Վուչիչը լրագրողներին ասել է, որ ինքը միակն է, ով չի ստորագրել գագաթնաժողովի հռչակագիրը, և դրանով «չի դավաճանել Ռուսաստանին»։ Ի տարբերություն նրանց (գագաթնաժողովի մյուս մասնակիցների), ովքեր պատրաստ են ընդունել այն ամենը, ինչ ուղղված է Ռուսաստանի դեմ, այն ամենը, ինչ կարող են»,- ասել է Վուչիչը։

Նա հավելել է, որ Սերբիան պաշտպանում է միջազգային հանրային իրավունքի շահերը՝ միշտ առաջնորդվելով սեփական շահերով. «Ես հպարտ եմ Սերբիայի քաղաքականությամբ, մեր անկախությամբ, մեր ինքնավարությամբ, և մենք կշարունակենք դա անել»։




Լրահոս