ՊՆ քննչականը գոմեշի մսի գործը շփոթել է այլ գործի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր, որ ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը հայտնել է, որ գոմեշի մսի գործով սայլն արդեն տեղից շարժվում է: Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ քրեական գործը գտնվում է նյութերին ծանոթանալու փուլում, և ապրիլի 11-ից կայացվել է որոշում, որ գան և ծանոթանան գործի նյութերին:

Սակայն քիչ առաջ Մերի Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը գոմեշի մսի գործը շփոթել է մեկ այլ գործի հետ և «Ժողովուրդ» օրաթերթին մեկ այլ գործի քննության մասին է հայտնել:

Իսկ ինչ վերաբերում է գոմեշի մսի գործին, Մերի Սարգսյանը հայտնել է, որ նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս