Armenian text to speach

Խորը մտահոգություն եմ հայտնում հայ ընդդիմադիրների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ․ Շերման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Որպես հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ՝ խորը մտահոգություն եմ հայտնում հայ ընդդիմադիրների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների վերջին ձերբակալությունների վերաբերյալ։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ժողովրդավարությանն ուղղված մեր համատեղ նվիրվածության վրա։ Այս մտահոգությունները ես այսօր ավելի վաղ հայտնել եմ Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին։ Իր x էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսական Բրեդ Շերմանը (Brad Sherman)։

Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ է՝ ներկայացնում է Կալիֆոռնիա նահանգը Դեմոկրատական կուսակցությունից:Շերմանը հայտնի է որպես ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմավորված հայկական հանձնախմբի (Armenia Caucus) ակտիվ անդամ և ներկայումս փոխնախագահն է:Նա բազմիցս բարձրաձայնել է Հայաստանի և Արցախի հետ կապված տարբեր խնդիրները, պաշտպանել է հայ ժողովրդի իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները։

Նա իր քաղաքական գործունեության ընթացքում հաճախ է կարևորել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը՝ հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության ոլորտներում։

Անի Վարդանյան




Լրահոս