Աշխարհի չորրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի եզրափակիչ:
Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակչում 6-2, 6-0 հաշվով հաղթեց աշխարհի 35-րդ ռակետ Բելինդա Բենչիչին:
Շվյոնտեկը եզրափակչում տիտղոսը կվիճարկի աշխարհի 12-րդ ռակետ, ԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովայի հետ, որը կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթել էր առաջին ռակետ Արինա Սաբալենկային:





























