Armenian text to speach

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջում արտացոլված է բացառապես նախկին ղեկավարի կարծիքը․ ԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են․

Հայտնում ենք, որ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում և վարվում Առողջապահության նախարարության կամ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից, և դրանում արտացոլված է բացառապես կենտրոնի նախկին ղեկավարի անձնական կարծիքը :

Կախվածության բուժման ազգային կենտրոնի գործունեությունը դեռևս լուսաբանվում է Առողջապահության նախարարության պաշտոնական հարթակներով, քանի որ վերջինս հանդիսանում է նախարարությանը ենթակա մարմին։

Հավելենք նաև, որ վերջին շրջանում տվյալ անձի կողմից հրապարակումների բնույթի և բովանդակության հետ կապված Առողջապահության նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին:

Առաջիկայում կներկայացնենք Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի պաշտոնական էջը` նոր ձևաչափով:




Լրահոս