Եվրամիությունը համաձայնել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, որոնք ուղղված կլինեն երկրի էներգետիկ և ֆինանսական ոլորտներին:
Ինչպես հաղորդում է Euronews-ն՝ այս քայլն իրականացվում է Կրեմլի ռազմական մեքենայի վրա ճնշում գործադրելու և Ուկրաինայում ժամանակավոր հրադադար պարտադրելու նպատակով։
Բրյուսելում դեսպանների կողմից ուրբաթ հաստատված պատժամիջոցները արգելք են սահմանում 22 ռուսական բանկերի, Ռուսաստանի ուղիղ ներդրումային հիմնադրամի և դրա դուստր ձեռնարկությունների հետ ցանկացած գործարքի, ինչպես նաև ստորջրյա «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի ուղղակի և անուղղակի օգտագործման վրա։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսում էլ նախաձեռնվել է Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցների օրինագիծ:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























