Armenian text to speach

Գործարար Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցած ու կալանավորված անձանցից մեկը ազատ արձակվեց. Փաստաբան Լուսինե Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով ազատ է արձակել Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցած իր պաշտպանյալին,որին մեղադրում էին շանտաժի սպառնալիքով անձանց հավաքի բերելու մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին հաջակցություն Ս.Կ.-ի կազմակերպած հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերի անվան տակ 3 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, որից հետո նրանք կալանավորվեցին:

Հայտնել էինք, որ մարդկանց կալանքի են տանում, բայց չկա մի քաղաքացի, որին իրականում ստիպել են ակցիայի մասնակցել, եւ որը հայտնել է քննիչներին այդ մասին։ Պարզապես հնարովի գործերով մարդկանց կալանավորեցին, որպեսզի սարսափ տարածեն»։

Իսկ ահա կալանավորման հիմքն էլ համազանցում հայտնված անհայտ ծագման ձայնագրություն էր։

Քնար Մանուկյան




Լրահոս