Հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցում երկու ուղղություններով նավերի երթևեկությունը դադարեցվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի վարչությունը:
«Դարդանելի նեղուցում նավագնացությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով՝ Չանաքքալե նահանգում տեղի ունեցած բնական հրդեհների պատճառով», – ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ ըստ Թուրքիայի տրանսպորտի նախարարության տեղեկությունների, չվերթների համար ժամանակավորապես փակվել է Չանաքքալեի օդանավակայանի թռիչքուղին։
«Հրդեհների պատճառով օդանավակայանի թռիչքուղին փակ է բոլոր չվերթների համար մինչև ժամը 20:00-ը, բացառությամբ՝ պետական ինքնաթիռների, բժշկական և հրշեջ ինքնաթիռների», – ասվում է հայտարարության մեջ։























































































