Թուրինի «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարել է կանանց թիմի կիսապաշտպան Ալիշա Լեմանի՝ «Կոմո» տեղափոխության մասին:
«Մեկ մրցաշրջանում երկու տիտղոս նվաճելուց հետո Ալիշա Լեմանը հրաժեշտ է տալիս «Յուվենտուսին» և մշտական հիմունքներով տեղափոխվում է կանանց «Կոմո»: Հաջողություն քեզ ապագայում, Ալիշա»,- նշված է ակումբի կայքի հայտարարությունում:
Լեմանը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2024 թվականի հուլիսին «Ասթոն Վիլայից»: Նա ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով Իտալիայի Ա սերիայի չեմպիոն և Իտալիայի գավաթակիր:

























































































