Armenian text to speach

Վաշինգտոնյան հանդիպումից հայ ժողովուրդը բնավ երջանիկ չէ. ԱԺԲ-ն հանդես է գալու հանրահավաքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ժողովրդի ճակատագիրը որոշում է ժողովուրդը, ոչ թե դավաճան իշխանությունը: Այս կարգախոսով վաղը՝ օգոստոսի 15-ին, Ազգային ժողովրդավարական բևեռն Ազատության հրապարակում հանրահավաք է իրականացնելու:

Ինչ պահանջով ու նպատակաով են հանրահավաք իրականացնում՝ ներկայացրեց ԱԺԲ անդամ Արա Պապյանը.

«Մեր առաջին նպատակն է Հայաստանի հանրությանը ցույց տալ իրականությունը, այն բոլոր փաստաթղթերի վերաբերյալ, որոնք ստորագրվել կամ նախաստորագրվել են Վաշինգտոնում: Այսինքն՝ մի թիրախային խումբը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որովհետև իշխանությունը կեղծում ու խաբում է, թե ինչ է տեղի ունեցել: Մյուս թիրախային խումբը ամերիկացիներն են և արևմտյան աշխարհը: Նրանք պետք է իմանան, որ Հայաստանի ժողովուրդը բնավ էլ երջանիկ չէ այդ որոշումներից: Ըստ էության՝ Հայաստանը հսկայական զիջումներ է արել, մասնավորապես, 907 բանձևի չեղարկումն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկում և դիմացը ոչինչ չի ստացել, բացի խոստումներից: Այսինքն՝ տվել է ներկայով, բայց ակնկալում է, որ ապագայում կստանա ինչ-որ բան: Բացի այդ՝ խոստումները հավասարաչափ չեն, հավասարազոր չեն»:

Արա Պապյանը համոզված է, որ մեր հասարակության մեջ կան առողջ մտածողությամբ մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար: Հավաք իրականացնելու չորրորդ հանգամանքն էլ պայմանավորված է նրանով, որ այն, ինչ իշխանությունը ներկայացնում է իբրև խաղաղություն, իրականում խաղաղություն չէ, այլ հետաձգված պատերազմ:
Սա հետաձգված պատերազմ է, այլ ոչ խաղաղություն: Ադրբեջանը սրանով ավելի մեծ հնարավորություն է ստանում զինվելու, քանի մինչ Վաշինգտոնյան բանակցությունն էր»,- համոզմունք է հայտնում Արա Պապյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հանրահավաքի նախաձեռնությունն ԱԺԲ-ինն է, սակայն հանրահավաքին ներկա են լինելու այլ քաղաքական ուժեր ու դեմքեր, որոնք հանդես են գալու նաև ելույթով:

Նանիկ Աղասյան




Լրահոս