Առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Չարենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին, կողքին էլ՝ ինքնաձիգ։ Armlur.am-ը դեպքի վայրից բազառիկ տեսանյութ է ներկայացնում։ Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահ մարմինները տեղեկություններ ունեն,որ երիտասարդ տղան դեպքի ժամանակ մենակ չի եղել, նրա հետ ևս 2 անձ են եղել, որոնք դեպքից հետո ավտոտնակից փախել են։ Իրավապահները փորձում են պարզել նրանց ինքնությունը։
shamshyan.com-ի տեղեկություններով էլ Տեղում պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ալեն Ս.-ն էր:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է, քանի որ իրավապահները այդ 3 վարկածների ուղղությամբ են աշխատում:
Հնարավոր է, որ կա՛մ կրակելով սպանել են, կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ էլ դիակի մոտ հայտնաբերված ինքնաձիգն անզգուշաբար փորձարկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ․























