Քիչ առաջ ArmLur․am-ը տեղեկացավ, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի մրցույթում հաղթող մասնակից չեղավ: Թեկնածուներից մեկը չէր ներկայացել, մյուսը`Վահե Բաբայանը անցողիկ 90 միավորից հավաքեց 86.51 միավոր:
Ինչպես հայտնել էինք, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տնօրենի մրցույթ է անցկացնում նախարարությունում՝ Zoom-ով։
Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը նշել էր, որ «Դիտորդների որևէ իրավունք չի սահմանափակվել. նրանք մրցութային գործընթացին հետևում են առցանց ռեժիմով և՛ տեսնում են , և´լսում են: Թող քննության ընթացքի ցանկացած մտահոգող բան արձանագրեն, եզակացությամբ հանձնեն կամ բարձրաձայնեն, մենք միայն ողջունում ենք»։





























