«ԿՓԱԿԵՄ ԴՈՒՌԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ երգչուհի Լուսինե Աղաբեկյանն անձնական նորություններ ունի եւ շուտով պատրաստվում է ամուսնանալ: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց երգչուհու հետ եւ պարզեց, որ Լուսինեն ոչ միայն չի պատրաստվում ամուսնանալ, այլեւ անգամ  ընտրած տղա էլ չունի: «Ընկեր չունեմ, բայց սպասում եմ: Դե լավ բանի բոլորս ենք սպասում: Հուսով եմ, որ իմ երկրորդ կեսին կգտնեմ թեկուզ տարիներ հետո: Եւ որ նա չի կանգնի ու չի ասի` չես երգելու: Ինձ համար չկա  տարբերակ` կա՛մ ընտանիք, կա՛մ աշխատանք: Երկուսն էլ կարեւոր են: Առանց երգի ես չեմ կարող: Թող ապագա փեսացուներն իմանան, որ եթե ինձ արգելեն երգել, ես կփակեմ դուռը նրանց առաջ»,-ասաց Լուսինեն:




Լրահոս