Armenian text to speach

Ծեծկռտուք գիշերային ակումբում` անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ. կան ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

shamshyan.com-ի տեղեկություններով օգոստոսի 26-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։45-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Քրեյզի» ակումբի անվտանգության աշխատակիցները վիճաբանել, ապա ծեծի են ենթարկել քաղաքացուն։

Ոստիկանները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Խ․-ն է և նշված ակումբից մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել նույն ակումբի անվտանգության աշխատակիցներ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Ավետիք Հ․-ին, Երևանի բնակիչ  41-ամյա Գևորգ Հ․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Վոլոդյա Պ․-ին, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Ա․-ին, Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Ռուբեն Ճ․-ին և 24-ամյա Արման Կ․-ին։




Լրահոս